• Tue. May 14th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հոլիվուդյան պրոդյուսերական ընկերության դեմ 15 մլն դոլարի հայց են ներկայացրել

ByEditor

Jan 6, 2023

Հոլիվուդյան New Republic Pictures պրոդյուսերական ընկերության նախկին նախագահ Բրեդլի Ֆիշերը դատական ​​հայց է ներկայացրել ընկերության ղեկավարության դեմ՝ պահանջելով ավելի քան 15 մլն դոլարի չափով վնասի փոխհատուցում։ Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը՝ վկայակոչելով Լոս Անջելեսի Գերագույն դատարան ներկայացված հայցը։

Ֆիշերը պնդում է, որ New Republic-ը 2022 թվականի հունիսին, երբ ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևը դադարեցրել է ընկերության ֆինանսավորումը, առանց բացատրության խզել է իր հետ պայմանագիրը։ Հայցում ասվում է, որ Ֆիշերի հետ պայմանագիրը ևս երկու տարով երկարաձգելու բանակցությունների ընթացքում New Republic-ը նրան «ոչ այնքան բարենպաստ» պայմաններ է առաջարկել, ինչից նա հրաժարվել է։

New Republic-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Բրայան Օլիվերը 2020 թվականի սեպտեմբերին Los Angeles Times-ի հետ զրույցում հայտարարել էր, որ ընկերությունը ստեղծել է 2017 թվականին՝ «Մոնակոյում և Իսպանիայում ապրող մեծահարուստների» ֆինանսավորման շնորհիվ։ Իր հայցում Ֆիշերը պնդում է, որ խոսքը հիմնականում «ռուս օլիգարխ և [ընկերության] գաղտնի գործընկեր Դմիտրի Ռիբոլովլևի ֆինանսական աջակցության մասին է», որն ապրում է Մոնակոյում:

Ռիբոլովլևի փողերն առանցքային դեր են խաղացել New Republic-ի գործունեության մեջ, սակայն 2022 թվականի մարտին, Ուկրաինայում ռուսական «ռազմական հատուկ գործողության» մեկնարկից և մի շարք ռուս գործարարների դեմ պատժամիջոցների սահմանումից հետո, միլիարդատերը «սկսել է կրճատել իր բիզնես գործունեությունը Արևմուտքում»՝ ի թիվս այլ բաների, որոշելով «հեռանալ նաև կինոարդյունաբերությունից», — հայտարարել է Ֆիշերը: Դրանից հետո New Republic-ը սկսել է պահանջել, որ նա հրաժարվի նաև իրավունքներից, որոնք կարող են «կանխել ընկերության կամ նրա ակտիվների վաճառքը», — հայցում նշել է ընկերության նախկին նախագահը։

The Los Angeles Times-ին մեկնաբանությունների համար չի հաջողվել կապ հաստատել Ռիբոլովլևի, նրա ներկայացուցիչների, New Republic-ի և Բրայան Օլիվերի հետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *